18:05  ,  4 մարտի, 2015

«Գանձասար Կապանը» չի խաղա նաեւ 17-րդ տուրի օրը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն։ 17-րդ տուրի «Գանձասար Կապան» - «Ուլիս» հանդիպումը հետաձգվել է, հաղորդում է ՀՖՖ կայքը։ Խաղը նախատեսված էր մարտի 7-ին։

Հիշեցնենք, որ կապանյան ակումբի սեփականատիրոջ փոփոխությունից հետո չէր կայացել նաեւ մարտի 1-ին նախատեսված Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար Կապան» հանդիպումը։ Այն եւս հետաձգվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում