17:04  ,  4 մարտի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի Ֆալկաոյի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է «Մոնակոյից» չգնել Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը, հաղորդում է ֆրանսիական lequipe-ը։ Անգլիական ակումբը չի ցանկանում վճարել 55 միլիոն եվրոյի փոխհատուցումը, քանի որ Ֆալկաոն չի ցուցադրում սպասված արդյունավետությունը։ Որոշումն ընդունվել է փետրվարի 16-ին կայացած «Պրեստոնի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպումից հետո։ Ֆալկաոն անցկացրեց մեկ ժամ եւ դժգույն խաղից հետո նրան փոխարինեց Էշլի Յանգը։

«Մանչեսթեր Յունայթեդում» վարձակալությամբ հանդես եկող Ֆալկաոն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում խփել է 4 գնդակ եւ կատարել է նույնքան արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում