18:46  ,  4 մարտի, 2015

50 Cent-ը 1.6 միլիոն դոլարի խաղադրույք կկատարի Մեյվեզեր - Պակյաո մենամարտում

Ամերիկացի ռեպեր, դերասան ու բռնցքամարտի պրոմոուտեր 50 Cent-ը (Կերտիս Ջեքսոն) պատրաստվում է աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հաղթանակի վրա 1.6 միլիոն դոլարի խաղադրույք կատարել ֆիլիպինցի Մենի Պակյաոյի դեմ մենամարտում, տեղեկացնում է TMZ-ը:

Մայիսի 2-ին Լաս Վեգասի MGM Grand Garden համալիրում կայանալիք մենամարտում ֆավորիտ է համարվում Մեյվեզերը, ում հաղթանակը գնահատվում է 1.4 գործակցով: Կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Պակյաոյի հաղթանակն ունի 2.9 գործակից, իսկ ոչ ոքին՝ 20:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում