16:18  ,  4 մարտի, 2015

«Վոլգայի» մարզիչ. Շատ բարդ էր առանց Արթուր Սարկիսովի

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը նշել է, որ թիմի համար բարդ էր խաղալ առանց Արթուր Սարկիսովի: Հայաստանի հավաքականի հարձակվողն առողջացել է մրսածությունից եւ մարտի 3-ին վերսկսել էր մարզումները ռուսական ակումբի ընդհանուր խմբում:

«Մեզ համար շատ բարդ էր առանց Սարկիսովի, ով ոչ մի խաղի չմասնակցեց Բելեկում կայացած հավաքի ընթացքում: Այդպիսի վարակներից ոչ ոք ապահովագրված չէ: Հակաբիոտիկների կուրսից հետո Արթուրը մեկ շաբաթից պատրաստ կլինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին «Վոլգան» վերջին ստուգողական խաղը կանցկացնի առաջնության վերսկսումից առաջ՝ մրցելով ռուսական «Վիտյազի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում