15:50  ,  4 մարտի, 2015

Ռոնալդոյի կուռքը

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն De Zurda հաղորդման ժամանակ զրուցել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ: Բրազիլացին խոստովանել է, որ Մարադոնան եղել է իր կուռքը:

«Դու միշտ եղել ես իմ ֆուտբոլային կուռքը: Բոլորս հիանում էինք քեզանով: Դու ոգեշնչում էիր ֆուտբոլ սիրողներին: Քո հետ հանդիպումները միշտ մեծ պատիվ են եղել ինձ համար: Դու նույնքան լավն ես նաեւ խաղադաշտից  դուրս»,- արգենտինացու հետ զրույցում ասել է Ռոնալդոն, փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդոյին ու Մարադոնային միավորում է այն, որ երկուսն էլ դարձել են աշխարհի չեմպիոն եւ խաղացել են կատալոնական «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում