15:10  ,  4 մարտի, 2015

Հայաստանի հավաքականը դարձյալ պարտվեց Մոսկվայում

Մոսկվայում հավաք անցկացնող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 4-ին ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է Ռուսաստանի ուժեղագույնների լիգան ներկայացնող «Պրոգրես» թիմին: Հայաստանի թիմի միակ գոլը խփել է մեծ ֆուտբոլից ֆուտզալ վերադարձած Գարեգին Մաշումյանը, փոխանցում է ՀՖՖ-ն:

Մարտի 6-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի եւս մեկ ընկերական հանդիպում՝ մրցելով «Յամալ» թիմի հետ: Օրեր առաջ հայկական թիմը 2:3 հաշվով պարտվել էր ռուսական «Միտիշչիին»:

Հիշեցնենք, որ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի վերջին մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիան, Սլովակիան ու Թուրքիան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում