14:38  ,  4 մարտի, 2015

Բոատենգը մերժել է «Բարսելոնային»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը պատմել է, որ այս մրցաշրջանից առաջ առաջարկ է ունեցել կատալոնական «Բարսելոնայից»:

«Չգիտեմ, թե կատալոնացիներն ինչքան գումար էին առաջարկել ինձ համար, բայց առաջարկ եղել է: Իհարկե, մեծ պատիվ է, երբ քեզանով հետաքրքրվում է այդպիսի ակումբ, սակայն ես նույնիսկ չեմ մտածել տեղափոխվելու մասին: Այսօր քեզ հարկավոր չէ «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա», եթե ցանկանում ես հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում