14:10  ,  4 մարտի, 2015

Արաս Օզբիլիս. Խավյերը «սպանում» է ինձ (վիդեո)

Ծնկի ծանր վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսը Instagram-ում հերթական տեսանյութն է հրապարակել մարզումներից: «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մարզվում է մոսկովյան ակումբի ֆիզիոթերապեւտ Խավյեր Սալսեսի հետ:

«Օր 172-րդ: Աշխատում եմ ուժի եւ արագության վրա: Խավյերը սպանում է ինձ»,- գրել է 24-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ նշվում էր, որ Օզբիլիսը «Սպարտակի» ընդհանուր խմբում մարզումները վերսկսելու է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:

A video posted by Aras Ozbiliz (@arasozbiliz) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով