13:35  ,  4 մարտի, 2015

«Ռեալը» կմեկնի Ալժիր, Չինաստան ու Ավստրալիա

Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանի վերջում ընկերական խաղ է անցկացնելու Ալժիրում: Հանդիպման օրն ու մրցակիցը դեռ հայտնի չեն, հաղորդում է AS-ը:

Արքայական ակումբն Ալժիրում խաղ անցկացնելու պայմանագիր 2013-ին կքնել էր Mobilis բջջային կապի ընկերության հետ: Ենթադրվում էր, որ Կարլո Անչելոտիի թիմը մրցելու է Ալժիրի չեմպիոնի կամ երկրի աստղերի հավաքականի հետ, սակայն այդ խաղը չկայացավ, քանի որ մադրիդցիները դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

2015-ի ամռանը «Ռեալը» ծրագրել է շրջագայել նաեւ Չինաստանում եւ Ավստրալիայում, որտեղ մրցելու է իտալական «Ռոմայի» (հուլիսի 18-ին) եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» (հուլիսի 24-ին) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում