12:22  ,  4 մարտի, 2015

Չավին համաձայն է տեղափոխվել MLS

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավին համաձայնվել է ընթացիկ մրցաշրջանի վերջում տեղափոխվել «Նյու Յորք Սիթի», գրում է cadenaser.com-ը:

35-ամյա ֆուտբոլիստն արդեն բանակցել է ամերիկյան ակումբի հետ: MLS-ի թիմի կազմում հանդես է գալիս Չավիի նախկին ակումբակից Դավիդ Վիլյան:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 18 խաղի եւ դարձել է մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս