10:24  ,  4 մարտի, 2015

Յուրգեն Կլոպ. Կարծում էի՝ Ռոյսը կոտրվածք է ստացել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Դրեզդենի «Դինամոյի» նկատմամբ հաղթանակը եւ անդրադարձել է վնասվածք ստացած Մարկո Ռոյսին:

«Ես գոհ եմ: Այս խաղը թիմի բավորության ստուգում էր մեզ համար: Երբեմն կարող էինք գործել ավելի խելացի ու պարզ: Բարդ էր խաղալ այսպիսի խոտածածկի վրա, սակայն եթե թիմը հաղթում է 2:0 հաշվով, ապա ամեն բան նորմալ է:

Եթե բժիշկները ճիշտ են եւ Ռոյսը միայն ցավեցրել է ոտքը, ապա այսօր լավ երեկո էր: Ես այդքան զայրացած տեսք ունեի, քանի որ կարծում էի, թե Մարկոն կոտրվածք է ստացել: Ես պարզ մարդ եմ եւ երբ ինձ վրա նայում են այնպես, կարծես Ռոյսը կոտրվածք է ստացել, ես սկսում եմ հավատալ դրան: Հուսով եմ՝ հաջորդ անգամ ինձ ավելի պարզ ու արագ կտեղեկացնեն ֆուտբոլիստի վնասվածքի մանրամասները»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Դրեզդենում Մարկո Ռոյսը չկարողացավ խաղը շարունակել 24-րդ րոպեից, իսկ նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում