10:14  ,  4 մարտի, 2015

«Ռեալը» 20 միլիոն է գնահատում ռուս կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» 20 միլիոն եվրո է գնահատել «Վիլյառեալում» վարձավճարով հանդես եկող ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշեւի տրանսֆերային արժեքը:

Marca-ի համաձայն՝ Ռուսաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ մասնակցելու է նախամրցաշրջանային շրջագայությանը, որից հետո Կարլո Անչելոտին որոշում կկայացնի նրա ապագայի հարցով:

Դենիս Չերիշեւի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը։ Այս մրցաշրջանում նա 7 գոլի եւ 11 գոլային փոխանցման հաղինակ է դարձել «Վիլյառեալի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում