09:42  ,  4 մարտի, 2015

Մարադոնայի ձեռքով գոլի կրկնության անհաջող փորձ

Չինական «Շանդունի» եւ կորեական «Չոնբուկ Մոտորսի» միջեւ ասիական Չեմպիոնների լիգայի խաղում ֆուտբոլիստներից մեկը փորձել է կրկնել լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնայի հայտնի ձեռքով գոլը: «Շանդունի» հարձակվող Յան Հուի մոտ դա հաջող է ստացվել, սակայն մրցավարը նկատել է ձեռքով խաղը եւ, երկրորդ դեղին քարտը ցույց տալով ֆուտբոլիստին, նրան հեռացրել է խաղադաշտից: Այդ խաղում «Չոնբուկ Մոտորսը» հաղթել է 4:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում