00:34  ,  4 մարտի, 2015

Ռաֆայել Բենիտեսը հույս ունի դարձյալ գլխավորել «Լիվերպուլը»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն իտալական ակումբի հետ եւ չի արձագանքում առաջարկներին, հաղորդում է ilmattino-ն: Իսպանացի մասնագետի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է ամռանը:

Նշվում է, որ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է սպասել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությանը եւ բանակցել անգլիական ակումբի հետ: «Լիվերպուլի» նախկին մարզիչի ընտանիքն ապրում է Անգլիայում: Բենիտեսը «Լիվերպուլը» գլխավորել է 2004-2010 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում