00:03  ,  4 մարտի, 2015

Ռոյսը վնասվածք ստացավ, Մխիթարյանը փոխարինեց (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում: Գերմանիայի փոխչեմպիոնների մրցակիցը Դրեզդենի «Դինամոն» է: Ռոյսը չի կարողացել շարունակել հանդիպումը 24-րդ րոպեից: Նա բժիշկների օգնությամբ հեռացել է խաղադաշտից: Ռոյսին փոխարինել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ընթանում է առաջին խաղակեսը: Հանդիպման հաշիվը չի բացվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում