23:48  ,  3 մարտի, 2015

Ժերար Պիկեն տուգանվել է ոստիկաններին անպատվելու համար (ֆոտո)

Բարսելոնայի դատարանի որոշմամբ, «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն ոստիկաններին անպատվելու համար տուգանվել է 10.5 հազար եվրոյով, հաղորդում է insidespanishfootball-ը:

2014թ. հոկտեմբերի 13-ին Պիկեն Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկ մոտ վիճաբանել էր ոստիկանների հետ, որոնք սխալ տեղում ավտոմեքենան կանգառելու համար 900 եվրոյով տուգանել էին Պիկեի եղբորը: Միջադեպը տեղի էր ունեցել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Լյուքսեմբուրգի հետ իսպանացիների արտագնա խաղից մի քանի ժամ անց: Պիկեն մասնակցել էր հանդիպմանը: Իսպանիան հաղթել էր 4:0 հաշվով: Հետագայում Պիկեն ներողություն էր խնդրել վարքի համար եւ խոստացել, որ չի կրկնվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում