23:25  ,  3 մարտի, 2015

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանը մնաց առաջատարների թվում

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատարներից Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել լեհ Մատեուշ Բարտելի հետ եւ ունի 5.5 միավոր: Եվս ութ շախմատիստներ նույն արդյունքով բաժանում են առաջին տեղը:

Եվրոպայի առաջնություն, 7-րդ տուր

Մատեուշ Բարտել - Գաբրիել Սարգսյան՝ 0.5:0.5
Մաքսիմ Մատլակով - Զավեն Անդրիասյան՝ 1:0
Վլադիմիր Հակոբյան - Միրկեա Պարլիգրաս՝ 1:0
Սամվել Տեր-Սահակյան - Գժեգոժ Գաեւսկի՝ 0:1
Անտոն Դեմչենկո - Արման Միքայելյան՝ 0.5:0.5
Օգուլջան Կանմազալպ - Կարեն Գրիգորյան՝ 1:0
Մերտ Յիլմազիրլի - Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0:1
Հրանտ Մելքումյան - Օհադ Կրաուս՝ 0:1
Վլադիմիր Պողոսյան - Անտոնի Ֆելդման՝ 1:0

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով