22:16  ,  3 մարտի, 2015

Մոուրինյո. Ջոն Թերին կստանա նոր պայմանագիր

«Չելսիի» ավագ Ջոն Թերին եւս մեկ մրցաշրջան կանցկացնի անգլիական թիմում: Այդ մասին հայտարարել է լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Ես կարող եմ երաշխավորել, որ Թերին հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում: Նա կստանա նոր պայմանագիր: Դրա վերաբերյալ կասկած չի կարող լինել: Ջոնն ապացուցում է, որ կարող է շարունակել հանդես գալ ամենաբարձր մակարդակում: Հիմա նա ավելի լավ է խաղում, քան անցած տարի: Նա դեռ ժամանակ ունի վայելել խաղը մեր թիմում, իսկ մենք պետք է մտածենք, թե ով կարող է նրան փոխարինել հետագայում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է skysports-ը:

Ավելի վաղ, Թերին հայտարարել էր, որ պատրաստ է ավարտել կարիերան, եթե «Չելսին» չերկարաձգի պայմանագիրը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում