21:15  ,  3 մարտի, 2015

Մուրատ Յակին. Յուրա Մովսիսյանի տրամադրվածությունը մարտական է

Յուրա Մովսիսյանը մարտական է տրամադրված, ասել է Մոսկվայի «Սպարտակի» շվեյցարացի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Կոպենհագենի «Ակադեմիսկի» հետ հաղթական հանդիպումից հետո:

«Պաշտոնական հանդիպումներին ընդառաջ Մովսիսյանի մարտական տրամադրվածությունն ուժեղանում է: Նա ունի այն փորձը, որը երբեմն պակասում է նույն դիրքում նրա երիտասարդ մրցակիցների մոտ: Մենք տեսնում ենք, որ Դավիդովն ու Կրոտովը շատ համառ են եւ ակտիվ: Նրանք նույնպես ունենում են պահեր: Սակայն նրանց դեռ չի հերիքում փորձը»,- Մուրատ Յակինի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ նախապատրաստական փուլի վերջին ստուգողական խաղում «Սպարտակը» հաղթեց 3:1 հաշվով, իսկ առաջին խաղակեսն անցկացրած Յուրա Մովսիսյանը դարձավ երկու գոլի հեղինակ:

Մարտի 8-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում «Սպարտակը» կընդունի «Կրասնոդարին»։

Ստուգողական հանդիպում

«Սպարտակ» - «Ակադեմիսկ»՝ 3։1

Մովսիսյան, 14, 35, Պրոմես, 72 – Հանսեն, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում