20:11  ,  3 մարտի, 2015

Գվարդիոլա. Հույս ունեմ երկար մնալ «Բավարիայում»

Մտադիր չեմ ժամանակից շուտ հեռանալ «Բավարիայից», հայտարարել է մյունխենյան ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Նա հերքել է լուրերը, թե առաջարկ ունի անգլիական «Մանչեսթեր Սիթիից», որը գոհ չէ Մանուել Պելեգրինիի աշխատանքից։

«Ես հույս ունեմ երկար մնալ «Բավարիայում»։ Պայմանագիր ունեմ հրաշալի ակումբի հետ եւ մինչեւ դրա ավարտը կլինեմ այստեղ։ Ես այլ ակումբներից առաջարկներ չեմ ստացել։ Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ տարի։ «Բավարիայում» երջանիկ եմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գվարդիոլայի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը։ Մասնագետը դեռ չի ցանկանում բանակցել այն երկարաձգելու վերաբերյալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով