19:20  ,  3 մարտի, 2015

«Սպարտակը» հաղթեց Յուրա Մովսիսյանի դուբլի շնորհիվ (ֆոտոշարք)

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի դուբլի շնորհիվ Մոսկվայի «Սպարտակը» հաղթեց Անթալիայում անցկացված ստուգողական խաղում՝ 3։1։ Ռուսական ակումբը մրցեց դանիական «Ակադեմիսկի» հետ։ Յուրա Մովսիսյանն աչքի է ընկել արդեն 14-րդ րոպեին։ Անանիձեի հարվածից հետո դանիացիների դարպասապահը հետ է մղել գնդակը, սակայն Մովսիսյանն արդյունավետ է ավարտել գրոհը։

36-րդ րոպեին հայ հարձակվողը տուգանային հրապարակում օգտվել է մրցակցի պաշտպանների սխալից եւ ձեւակերպել է դուբլ։ Ընդմիջմանը Յուրա Մովսիսյանը փոխարինվել է։

Երկրորդ խաղակեսում Կոպենհագենի թիմը կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը։ 72-րդ րոպեին Պրոմեսը խփել է «Սպարտակի» երրորդ գնդակը։

Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածից առաջ «Սպարտակն» անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը։

Մարտի 8-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում «Սպարտակը» կընդունի «Կրասնոդարին»։

Ստուգողական հանդիպում

«Սպարտակ» - «Ակադեմիսկ»՝ 3։1

Մովսիսյան, 14, 35, Պրոմես, 72 – Հանսեն, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում