19:07  ,  3 մարտի, 2015

Հայ ֆուտբոլիստը մինչեւ մրցաշրջանի ավարտը կխաղա «Սերվետում»

Բելգիահայ կիսապաշտպան Հրաչ Յագանը Թուրքիայում փորձաշրջան անցնելուց հետո պայմանագիր է կնքել Շվեյցարիայի 17-ակի չեմպիոն «Սերվետի» հետ։ Նա թիմում կխաղա մինչեւ մրցաշրջանի ավարտը։ «Սերվետը» պայքարում է Շվեյցարիայի Սուպերլիգա վերադառնալու համար։

«Շնորհակալ եմ մարզչական շտաբին վստահության համար։ Կձգտեմ արդարացնել վստահությունը եւ օգնել թիմին նվաճել Սուպերլիգայի ուղեգիր»,- Յագանի խոսքը մեջբերում է «Սերվետի» կայքը։ Ակումբն այժմ գլխավորում է Շվեյցարիայի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հրաչ Յագանը Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ է։ Նա խաղացել է բելգիական «Ստանդարդում» եւ Կապանի «Գանձասարում»: 2014-ին Յագանը հանդես էր գալիս շվեյցարական Առաջին լիգայի «Մերեն» թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս