18:36  ,  3 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ Մեծ հնգյակի առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է եվրոպական Մեծ հնգյակի առաջնությունների հերթական տուրերի խորհրդանշական հավաքականում, Eurosport-ի վարկածով։

Դարպասապահ. Ջուլիան («Ալմերիա»)։

Պաշտպաններ. Դավիդ Ալաբա («Բավարիա»), Նիկոլյա Պալուա («Բորդո»), Կամիլ Գլիկ («Տորինո»), Դարիլ Յանմատ («Նյուքասլ»)։

Կիսապաշտպաններ. Բաստիան Շվայնշտայգեր, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (բոլորն էլ՝  «Բավարիա»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դ.»)։

Հարձակվողներ. Ալբերտո Բուենո («Ռայո Վալյեկանո»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բորուսիան» 3։0 հաշվով հաղթեց «Շալկեին»։ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում