19:52  ,  3 մարտի, 2015

«Լիվերպուլը» ցանկանում է գնել «Ռեալի» կիսապաշտպանին

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է իրականացնել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիի տրանսֆերը, հաղորդում է Daily Express-ը։ Նշվում է, որ Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն է խորհուրդ տվել 24-ամյա ֆուտբոլիստին տեղափոխվել Անգլիայի Պրեմյեր լիգա։ Ալոնսոն նախկինում խաղացել է «Լիվերպուլում» եւ «Ռեալում»։

Իլյարամենդին 2013 թվականին է «Ռեալ Սոսյեդադից» տեղափոխվել Արքայական ակումբ, որը վճարել էր 38,9 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Իլյարամենդին մասնակցել է 29 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում