18:01  ,  3 մարտի, 2015

Յուրա Մովսիսյանը բացեց հաշիվը

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը բացել է հաշիվը Անթալիայում ընթացող ստուգողական խաղում։ «Սպարտակը» մրցում է դանիական «Ակադեմիսկի» հետ։ Յուրա Մովսիսյանն աչքի է ընկել արդեն 14-րդ րոպեին։  Անանիձեի հարվածից հետո դանիացիների դարպասապահը հետ է մղել գնդակը, սակայն Մովսիսյանը արդյունավետ է ավարտել գրոհը։ Ընթանում է առաջին խաղակեսը։

Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածից առաջ «Սպարտակն» անցկացնում է վերջին ստուգողական հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս