17:38  ,  3 մարտի, 2015

«Բարսելոնան» վերադարձել է Դանի Ալվեսի տարբերակին

Կատալոնական «Բարսելոնան» Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսի հետ բանակցություններ է սկսել գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

Sport.es-ի համաձայն՝ կատալոնացիները ցանկանում են եւս մեկ մրցաշրջան պահել 32-ամյա բրազիլացուն: Ալվեսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: Բրազիլացին ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել ակումբի հետ:

Դանի Ալվեսը 2008-ին իսպանական «Սեւիլիայից» է տեղափոխվել «Բարսելոնա», որին ՖԻՖԱ-ն անչափահաս խաղացողներին ձեռք բերելու կանոնակարգը խախտելու պատճառով մեկ տարով արգելել էր ձեռք բերել ֆուտբոլիստների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում