17:05  ,  3 մարտի, 2015

Արթուր Սարկիսովը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը լիովին առողջացել է մրսածությունից հետո եւ վերսկսել է մարզումները Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի կայքը:

Ռուսական ակումբն արդեն վերադարձել է Թուրքիայից, որտեղ կայացած հավաքի ժամանակ էր խնդիրներ ունեցել Սարկիսովը:

Մարտի 7-ին «Վոլգան» վերջին ստուգողական խաղը կանցկացնի առաջնության մեկնարկից առաջ՝ մրցելով «Վիտյազի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս