16:30  ,  3 մարտի, 2015

Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթել է վրացիներին

Կիպրոս մեկնած ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել Վրաստանի թիմի նկատմամբ: Հաղթական գոլի հեղինակ է դարձել Երեւանի «Բանանցի» սան Էրիկ Ավետիսյանը, հայտնում է ՀՖՖ-ն:

Հիշեցնենք, որ Կիպրոսի Այանապա քաղաքում մրցաշարի է մասնակցելու նաեւ Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով