15:53  ,  3 մարտի, 2015

Դեւիդ Բեքհեմի որդին պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմի ավագ որդի Բրուքլինը պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, եթե հեռանա Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայից, գրում է Daily Star-ը:

Պրեմյեր լիգայի շատ ակումբներ են հետաքրքրված 15-ամյա Բրուքլին Բեքհեմի ծառայություններով, սակայն մանչեսթերցիները ֆավորիտ են այդ պայքարում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բեքհեմի որդին հեռացվելու է «Արսենալի» ակադեմիայից:

Հիշեցնենք, որ Դեւիդ Բեքհեմը 14 տարեկանում էր առաջին պայմանագիրը կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Նա մանչեսթերյան ակումբի համակարգում եղավ 1989-2003-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում