15:30  ,  3 մարտի, 2015

Մեսին նվազագույնը 38 գոլ է խփում վերջին 7 մրցաշրջաններում

Barcastuff-ը ներկայացրել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի արդյունավետության վիճակագրությունը կատալոնական ակումբում:

Արեգնտինայի հավաքականի ավագը նվազագույնը 38 գոլի եւ 14 գոլային փոխանցման հեղինակ է դառնում վերջին 7 մրցաշրջանների ընթացքում: Հաշվարկը կատարվել է բոլոր մրցաշարերում:

Մեսիի վիճակագրությունը

Մրցաշրջան-2008/09 – 38 գոլ, 17 գոլային փոխանցում

Մրցաշրջան -2009/10 – 47, 14

Մրցաշրջան -2010/11 – 53, 28

Մրցաշրջան -2011/12 – 73, 37

Մրցաշրջան -2012/13 – 60, 18

Մրցաշրջան -2013/14 – 41, 16

Մրցաշրջան -2014/15 – 38, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում