14:49  ,  3 մարտի, 2015

Վերջին տասնամյակում «Լիվերպուլն» առաջին անգամ տարին ավարտել է շահույթով

Անգլիական «Լիվերպուլը» ներկայացրել է նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը (մինչեւ մայիսի 31-ը):

The Mirror-ի համաձայն՝ վերջին տասնամյակում առաջին անգամ լիվերպուլցիները տարին ավարտել են շահույթով: Անգլիայի 18-ակի չեմպիոնի եկամուտն աճել է 19 տոկոսով՝ կազմելով 255 միլիոն ֆունտ ստերլինգ: Դրա շնորհիվ «Լիվերպուլը» Deloitte ընկերության վարկածով ընդգրկվել է տարվա ամենաեկամտաբեր ակումբների ցուցակում:

Ակումբի կորուստները եւս աճել են 50 տոկոսով: «Լիվերպուլի» մաքուր եկամուտը կազմել է 0.9 միլիոն ֆունտ: Այժմ թիմն ունի 57 միլիոնի պարտք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս