13:51  ,  3 մարտի, 2015

«Ուլիսը» 2 շաբաթով կորցրեց Արտակ Ալեքսանյանին

«Ուլիսի» կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել «Բանանցի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի խաղը:

Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Ալեքսանյանը ոտնաթաթի մկանային հյուսվածքների վնասվածք է ստացել ու կկարողանա մարզվել միայն երկու շաբաթից, հայտնում է «Ուլիսի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ուլիսը» 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Բանանցի» նկատմամբ, իսկ Ալեքսանյանն անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով