13:40  ,  3 մարտի, 2015

Գաել Անդոնյանը մասնակցել է «Մարսելի» ընկերական խաղին

«Մարսելը» մարտի 2-ին ընկերական հանդիպում է անցկացրել ֆրանսիական թիմի «Իստրի» հետ՝ հաղթելով 2:1 հաշվով:

հայկական արմատներ ունեցող 20-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը «Մարսելի» կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին:

 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անդոնյանը համաձայնվել է հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում եւ մարտի 21-ին կժամանի Երեւան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում