12:57  ,  3 մարտի, 2015

Ռուս մարզիկը սահմանել է ռեկորդ՝ բարձրացնելով 700 կիլոգրամանոց ուղտ (ֆոտո)

Ռուսաստանցի մարզիկ Ալբրուս Նիգմատուլինը Չելյաբինսկ քաղաքում սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ բարձրացնելով 700 կիլոգրամանոց կենդանի ուղտի, հաղորդում է «Российская газета»-ն:

Միջոցառումն անցկացվել է «Տղա եւ ուղտ» բրոնզե արձանի մոտ՝ փոխոցում: Չելյաբինսկի զինանիշի վրա եւս պատկերված է ուղտ:

«Աշխարհի ամենաուժեղ մարդ-2005» մրցույթի փոխչեմպիոն Նիգմատուլինը ուղտի հետ միասին բարձրացրել եւ եւս 300 կգ՝ այդ քաշը ուսերին պահելով մոտ 20 վայրկյան:

«Այս ռեկորդով ցանկանում եմ հարգանքս ցուցադրել Չելյաբինսկի համար շատ կարեւոր կենդանու հանդեպ: Երկաթ բարձրացնելով այսօր ոչ ոքի չես զարմացնի: Շատ ռեկորդների մասին շուտ մոռանում են, իսկ սա, վստահ եմ, կհիշվի երկար»,- ասել է Ալբրուս Նիգմատուլինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում