11:15  ,  3 մարտի, 2015

«Օլիմպիակոսի» ֆուտբոլիստները վատ խաղի համար տուգանվել են 500 հազարական եվրո

Հունական «Օլիմպիակոսի» նախագահ Եվանգելոս Մարինակիսը թիմի ֆուտբոլիստներին 500 հազարական եվրոյով տուգանել է անհաջող խաղի համար:

«Օլիմպիակոսը» մեծագույն ակումբ է, որի կազմում խաղալը պետք է պատիվ լինի ձեզանից յուրաքանչյուրի համար: Դուք պետք է հարգեք ակումբը եւ կարդաք նրա պատմությունը: Հակառակ դեպքում տղամարդկություն ունեցեք եւ հեռացեք թիմից: Քանի դեռ խաղում եք «Օլիմպիակոսում», պարտավոր եք ներդնել բոլոր ուժերը»,- նշվում է նախագահի՝ ֆուտբոլիստներն ուղղված նամակում, փոխանցում է Agence France-Presse-ը:

Հիշեցնենք, որ Հունաստանի չեմպիոնը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի արգելքը՝ պարտվելով ուկրաինական «Դնեպրին»: Վերջերս թիմը 1:2 հաշվով պարտվել էր նաեւ «Պանատինաիկոսի» դեմ Հունաստանի գլխավոր դերբիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում