10:10  ,  3 մարտի, 2015

Անգլիայի հավաքականի թեկնածուն ձերբակալվել է անչափահասի հետ սեռական կապի կասկածով

Անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը ձերբակալվել է 15-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու կասկածանքով, հաղորդում է Daily Mail-ը:

27-ամյա անգլիացուն մարտի 2-ին բերման են ենթարկել իր տանից: Ոստիկանությունում ցուցմունք տարոլւց հետո ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ադամ Ջոնսոնին ձեռք բերելու համար «Սանդերլենդը» 2012-ին 10 միլիոն ֆունտ ստերլինգ էր վճարել «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիայի հավաքականում նա անցկացրել է 11 խաղ՝ խփելով 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում