09:20  ,  3 մարտի, 2015

Մայքլ Ջորդանն առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Շառլոտ» ակումբի սեփականատեր Մայքլ Ջորդանն առաջին անգամ ընդգրկվել է Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, հաղորդում է The Bleacher Report-ը:

Ամենամյա ցուցակում լեգենդար բասկետբոլիստը զբաղեցնում է 1741-րդ տեղը:

Forbes-ի վարկածով 2015-ին աշխարհի ամենահարուստ մարդը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում