01:52  ,  3 մարտի, 2015

«Յուվենտուսը» թվային առավելությամբ չհաղթեց «Ռոմային»

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղում երկրորդ տեղում ընթացող «Ռոման» ընդունեց չեմպիոն եւ առաջատար «Յուվենտուսին»: 62-րդ րոպեից դաշտի տերերը 10 ֆուտբոլիստներով էին: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց հույն պաշտպան Տորոսիդիսը: Թուրինցիների արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը մոտ 25 մետրից գերազանց իրացրեց տուգանային հարվածը՝ բացելով հաշիվը: Տեւեսը խփեց 15-րդ գնդակը եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը՝ մեկ գնդակով գերազանցելով «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին: Սակայն «Յուվենտուսը» չօգտվեց թվային առավելությունից եւ բաց թողեց հաղթանակը: 78-րդ րոպեին Սեյդու Կեյտան վերականգնեց հավասարությունը՝ 1:1:

«Յուվենտուսը» 58 միավորով առաջինն է, «Ռոման» ունի 49 միավոր: Երրորդ տեղում ընթացող «Նապոլին» վաստակել է 45 միավոր:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 1:1

Սեյդու Կեյտա, 78 - Կարլոս Տեւես, 64

Հեռացում՝ Վասիլիս Տորոսիդիս («Ռոմա), 62 (երկրորդ դեղին քարտ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով