01:06  ,  3 մարտի, 2015

«Բարսելոնայի» նախկին մարզիչ. Դել Բոսկեն ու Դի Մարիան շատ տգեղ էին «Ռեալի» նախագծի համար

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային անցած ամռանն անսպասելիորեն վաճառեց մադրիդյան նախագծի առեւտրային գրավչության համար, ասել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլես Ռեկսաչը: Մասնագետը կարծում է, որ նույն պատճառով ժամանակին Պերեսը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Վիսենտե Դել Բոսկեին, հաղորդում է skysports-ը:

«Ֆլորենտինո Պերեսն աշխատում է համաշխարհային շուկայի համար եւ երազում է հերթական Գալակտիկոսի մասին: Ռոնալդուն ցուցանակ է ակումբի համար, Պերեսը վաճառում է համաշխարհային բրենդ: Վիսենտե Դել Բոսկեն ու Անխել Դի Մարիան այդ իմաստով շատ տգեղ են «Ռեալի» համար: Նրանք Տոնի Կրոսի եւ Խամես Ռոդրիգեսի նման դեմք չունենք»,- ասել է Կարլես Ռեկսաչը:

Հիշեցնենք, որ անցած ամռանը Դի Մարիան 60 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Թեեւ այդ տրանսֆերը չէին ցանկանում ոչ Դի Մարիան, ոչ էլ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում