00:25  ,  3 մարտի, 2015

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանն՝ առաջատարների թվում

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց լեհ Ռոբերտ Կեմպինսկուն եւ վաստակել է 5 միավոր: Գաբրիել Սարգսյանը լեհ Մատեուշ Բարտելի, ռուսաստանցիներ Ալեքսանդր Մոտիլյովի եւ Յան Նեպոմնյաշչու հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: Հայ շախմատիստներից առաջատարներին մեկական միավոր են զիջում Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը:

Եվրոպայի առաջնություն, 6-րդ տուր

Գաբրիել Սարգսյան - Ռոբերտ Կեմպինսկի՝ 1:0
Զավեն Անդրիասյան - Ալեքսանդր Մոիսեենկո՝ 0.5:0.5
Կարեն Գրիգորյան - Դեւդի Հաուել՝ 0:1
Դմիտրի Սվետուշկին - Վլադիմիր Հակոբյան՝ 0.5:0.5
Ռոբերտ Հովհաննիսյան - Ռուի Դամասո՝ 0.5:0.5
Ռաիլ Մախմուտով - Սամվել Տեր-Սահակյան՝ 0:1
Արման Միքայելյան - Պետեր Միխելիկ՝ 1:0
Բոգդան-Դանիել Դեաս - Հրանտ Մելքումյան՝ 0.5:0.5
Ջեյքոբ Մարեյ - Վլադիմիր Պողոսյան՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով