23:18  ,  2 մարտի, 2015

Սերխիո Ռամոսն ու Պիլար Ռուբիոն՝ Ֆլորենցիայում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հանգստյան օրերը կնոջ հետ անցկացրել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:

«Հրաշալի ժամանակ ենք անցկացնում հեքիաթային Ֆլորենցիայում»,- Ինստագրամում գրել է Պիլար Ռուբիոն:

Հիշեցնենք, որ Ռամոսը վնասվածք է ստացել փետրվարի 4-ին կայացած «Սեւիլիայի» հետ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից տեղափոխված խաղում: 28-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա խաղալ եւս երկու շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում