22:57  ,  2 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Դորտմունդի «Բորուսիայի» յոթ խաղացողներ ընդգրկվել են Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ Transfermarkt-ի ընթերցողների քվեարկությամբ:

Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա»):

Պաշտպաններ. Մարսել Շմելցեր, Նեւեն Սուբոտիչ, Մատս Հումելս (բոլորը՝ «Բորուսիա Դ.»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»):

Կիսապաշտպաններ. Իլկայ Գյունդոգան, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան (բոլորը՝  «Բորուսիա Դ.»):

Հարձակվողներ. Արյեն Ռոբեն («Բավարիա»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դ.»), Ալեքսանդր Մայեր («Այնտրախտ Ֆ.»):

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել է Գելզենկիրխենի «Շալկեին», իսկ Հայաստանի հավաքականի եւ Գերմանիայի փոխչեմպիոնների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում