22:37  ,  2 մարտի, 2015

Մարսելո. Մեկ ոչ ոքիից ողբերգություն մի սարքեք

Մենք հասկանում ենք, որ լավագույն արդյունքի չհասանք, բայց պետք չէ մեզ վրա բաց թողնել բոլոր շներին, ասել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն՝ խոսելով Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վիլյառեալի» հետ 1։1 հաշվով խաղալու մասին։

«Մեզ դիմակայում էր շատ ուժեղ թիմ, որը ցանկանում էր վաստակել երեք միավոր կամ զրկել մեզ հաղթանակից։ Նրանք կատարեցին հսկայական աշխատանք եւ գրեթե չկորցրեցին զգոնությունը։ Մեր թիմը գիտակցում է, թե ինչի է ընդունակ եւ ինչպես է պետք խաղալ։ Մենք երեք անընդմեջ հաղթանակ էինք տարել, եւ պետք չէ մեկ ոչ ոքիից ողբերգություն սարքել»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» 61 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 2 միավոր քիչ ունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում