22:16  ,  2 մարտի, 2015

Ռաֆայել Վարանը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից։ 21-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի ղեկավարությանը խնդրել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել իր տեղափոխությունը, հաղորդում է բրիտանական Daily Express-ը։

Վարանը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որը պատրաստ է 41 միլիոն եվրո առաջարկել տրանսֆերի համար։ Վարանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։ Ընթացիկ մրցաշրջանում Վարանը 31 հանդիպում է անցկացրել «Ռեալում» եւ խփել է երկու գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում