20:42  ,  2 մարտի, 2015

Մեսին մտավ Մեծ հնգյակի բոլոր ժամանակների ռմբարկուների տասնյակ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Գրանադայի» հետ խաղում խփել է 269-րդ գոլն Իսպանիայի առաջնություններում եւ մտել Մեծ հնգյակի (Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջնություններ) բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակ։ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 6-րդ տեղում է։

Մեծ հնգյակի ռմբարկուների տասնյակ

1. Ջիմի Գրիվզ (Անգլիա)՝ 366
2. Գերդ Մյուլեր (Գերմանիա)՝ 365
3. Սթիվ Բլումեր (Անգլիա)՝ 317
4. Դիքսի Դին (Անգլիա)՝ 310
5. Դելիո Օնիս (Ֆրանսիա)՝ 299
6. Կրիշտիանու Ռոնալդու (Անգլիա, Իսպանիա)՝ 291
7. Գորդոն Հոջսոն (Անգլիա)՝ 287
8. Ալան Շիրեր (Անգլիա)՝ 283
9. Սիլվիո Պիոլա (Իտալիա)՝ 274
10. Լիոնել Մեսի (Իսպանիա)՝ 269

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում