18:38  ,  2 մարտի, 2015

Ջոն Թերին մտադիր չէ միանալ Անգլիայի հավաքականին

Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին մտադիր չէ վերադառնալ ֆուտբոլի Անգլիայի հավաքական։ Անգլիացի պաշտպանն ազգային թիմից հեռացել էր 2012-ին։

«Չեմ ցանկանում վերադառնալ հավաքական։ «Ուեմբլիում» մթնոլորտը միշտ արտակարգ է եղել, սակայն ազգային թիմ վերադառնալու մասին երբեք չեմ մտածել»,- Թերիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Ջոն Թերին Անգլիայի հավաքականում նորամուտը նշել էր 2003-ին։ Ազգային թիմում նա անցկացրել է 78 խաղ՝ խփելով 6 գոլ։ Պաշտպանն  Անգլիայի հավաքականում տեղը կորցրել էր «Վեստ Բրոմվիչի» նախկին պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում