18:50  ,  2 մարտի, 2015

Միխայել Շումախերի որդին նորամուտը կնշի Ֆորմուլա-4-ում

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին նորամուտը կնշի Ֆորմուլա-4-ում, հաղորդում է autosport-ը։ Միկ Շումախերը ապրիլի 25-26-ին կմասնակցի Գերմանիայում կայանալիք առաջնության առաջին փուլին։ Նա կներկայացնի «Վան Ամերսֆորտը»։ 15-ամյա Միկը հանդես է գալիս մոր ազգանունով՝ Բետչ։ 2014թ. սեպտեմբերին նա դարձավ կարտինգի KF-Junior կարգի աշխարհի փոխչեմպիոն։

Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը 2013թ. դեկտեմբերին գլխի ծանր վնասվածք ստանալուց հետո վերականգնման փուլ է անցնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում