17:49  ,  2 մարտի, 2015

Սուբոտիչը չի ցանկանում վերադառնալ Սերբիայի հավաքական

Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու ազգային հավաքականի մարզչական շտաբը դարձյալ բանակցել են Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նեւեն Սուբոտիչի հետ, սակայն դարձյալ անարդյունք։ Ֆուտբոլիստը հրաժարվում է հանդես գալ ազգային հավաքականում։

«Մենք ունեցանք անկեղծ զրույց։ Այս պահին Սուբոտիչը պատրաստ չէ վերադառնալ հավաքական»,- հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչի խոսքը մեջբերում է Սերբիայի ֆուտբոլային միության կայքը։

Սուբոտիչը վերջին անգամ հավաքականում խաղացել է 2013թ. հոկտեմբերին։

Պաշտպանը Սերբիայի հավաքականում անցկացրել է 36 խաղ եւ խփել է 2 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում