17:36  ,  2 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը 7 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 4-ը՝ դարպասին։ Մխիթարյանը կատարել է 35 փոխանցում՝ 80 տոկոս ճշգրտությամբ։ 26-ամյա խաղացողը մեկ անգամ շրջանցել է մրցակցին, օդային պայքարում հաղթող է դուրս եկել 3 անգամ, մեկ անգամ էլ հաղթել է գնդակի համար պայքարում։ Հայ ֆուտբոլիստը մեկ անգամ է խախտել կանոնները, երկու անգամ էլ նրա նկատմամբ մրցակիցներն են խախտել։

Մխիթարյանը ստացել է 8.30 գնահատականը, որը չորրորդն է «Բորուսիայի» կազմում։ Լավագույնն է գերմանացի Մարկո Ռոյսը՝ 9.10։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3։0 հաշվով հաղթել է «Շալկեին» եւ բարձրացել է 10-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով