14:38  ,  2 մարտի, 2015

Փոքրիկ տղան աննկատ մտել է խաղադաշտ եւ խնդրել Սուարեսի մարզաշապիկը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» եւ «Գրանադայի» միջեւ իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի խաղից առաջ պատանի երկրպագուն վազել է խաղադաշտ եւ մարզաշապիկ է խնդրել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսից:

Փոքրիկ տղան այնքան աննկատ է մտել խաղադաշտ, որ նրան չի նկատել նույնիսկ իր կողքին գտնվող պապիկը: Սուարեսը չի մերժել տղային եւ նրան է տվել իր համազգեստը, փոխանցում է mundodeportivo.com-ը:

Հիշեցնենք, որ Գրանադայում կայացած խաղում կատալոնացիները հաղթեցին 3:1 հաշվով, իսկ Սուարեսը դարձավ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում